07.10.2020|
17:17
Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը։ Ռոհանին Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների հնարավոր միջամտության վերաբերյալ, որը կոնֆլիկտը կարող է վերածել տարածաշրջանային պատերազմի։